7 խորհուրդ կանանց. ի՞նչ անել, որ ամուսինը սիրուհի չպահի

7 խորհուրդ կանանց. ի՞նչ անել, որ ամուսինը սիրուհի չպահի

Blogews.am-ը գրել է․ 7 խորհուրդ կանանց. ի՞նչ անել, որ ամուսինը սիրուհի չպահի․․․

1. Հետևե՛ք Ձեր արտաքին տեսքին

Տղամարդիկ հաճախ են լքում իրենց կանանց՝ պատճառաբանելով, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին եղել են ամուսնության սկզբում: Հետևեք արտաքին տեսքին, և Ձեր ամուսինը կհիանա ձեզնով…

Այնպես արեք, որ նա ուրիշներին նայելու ցանկություն չունենա…

2. Սեքսում եղեք նախաձեռնող

Շատ ամուսնալուծությունների պատճառը վատ սեքսն է: Եթե Դուք ամեն օր «գլխացավ» եք ունենում, բնական է, որ ամուսինը կսկսի դրսում հարաբերություններ փնտրել…

Ասեք ամուսնուն, թե ինչ եք ցանկանում, մի՛ մոռացեք հիշեցնել, թե նա որքան ցանկալի է և սեքսուալ:

3. Մի՛ եղեք կռվարար 

Եթե անընդհատ վիճեք Ձեր ամուսնու հետ և մեղադրեք նրան աշխարհի բոլոր մեղքերի մեջ՝ հանգիստ զրուցելու և բացատրելու փոխարեն, թե ինչը Ձեզ դուր չի գալիս, ապա նա կսկսի այլ «ապաստան» փնտրել…

4. Ընդգծե՛ք Ձեր ամուսնու արժանիքները

Գովեք նրան այն ամենի համար, ինչ նա լավ է անում: Կարևորը, որ դա անկեղծ լինի, ոչ թե շողոքորթության նմանվի: Եթե տղամարդն իրեն կարևոր զգա, նա հազիվ թե այլ կնոջ աջակցությունը փնտրի…

5. Մի՛ զրկեք ամուսնուն ընկերների հետ շփումից

Նույնիսկ եթե նրանք Ձեզ դուր չեն գալիս, պետք չէ նրան վերջնագիր ներկայացնել՝ «կա՛մ ես, կա՛մ նա»: Տղամարդուն ազատություն տվեք, և նա կգնահատի դա…

6. Մի՛ քննադատեք նրա սիրած զբաղմունքները

Հոբբին տղամարդու համար անձնական է և թանկ: Եթե ամեն անգամ քննադատեք նրա սիրած զբաղմունքը՝ ֆուտբոլ, ձկնորսություն և այլն, բացառված չէ, որ նրա կողքին այլ կին հայտնվի, ով նրա վրա քննադատության տարափ չի տեղա…

7. Միշտ և ամեն ինչում կին մնացեք

Ձեզ վրա մի՛ վերցրեք տղամարդու գործերը, խնդրեք ամուսնուն, որ օգնի: Ցույց տվեք, որ նրա հոգածության և պաշտպանության կարիքն ունեք: Այդ ժամանակ նա ինքն էլ ուրիշներին նայել չի ցանկանա

Закрыть меню