8 աննշան թվացող սխալ, որ լվացք անելիս թույլ են տալիս գրեթե բոլորը. սա փչացնում է ձեր մեքենան

8 աննշան թվացող սխալ, որ լվացք անելիս թույլ են տալիս գրեթե բոլորը. սա փչացնում է ձեր մեքենան

Այսօր լվացք անելուց ավելի հեշտ ու պարզ գործ չկա, ընդամենը պետք է կեղտոտված հագուստը դնել մեքենայի մեջ, ընտրել համապատասխան ռեժիմն ու սեղմել կոճակը: Սակայն կան սխալներ, որ գրեթե բոլորը թույլ են տալիս: Հաշվի առեք այս խորհուրդները, դուք կերկարացնեք թե լվացքի մեքենայի և թե ձեր սիրելի հագուստների կյանքը:

Լվացքի մեքենան պետք է մաքուր պահել: Այո, մեքենան պետք է մաքուր պահվի, որպեսզի այն երկար ու անխափան աշխատի, մեքենայի դռնակը պետք է բաց թողնել, որպեսզի տհաճ հոտ չլինի: Կոնտեյները, որի մեջ փոշին է լցվում, պետք է ժամանակ առ ժամանակ լվացվի: Տարվա մեջ մեկ անգամ խորհուրդ է տրվում այն միացնել դատարկ, ամենատաք ջրով ռեժիմով, ավելացնելով կես լիտր քացախով:

Չի կարելի ծանրաբեռնել մեքենան: Որքան էլ լվացքի մեքենան հզոր լինի, պետք չէ միանգամից շատ լվացք լցնել: Նա պարզապես չի կարող դիմանալ և շարքից դուրս կգա:

Սրբիչները պետք է լվանալ առանց կոնդիցիոների: Եթե սրբիչները լվանալիս կոնդիցիոներ է ավելացվում, ապա սրբիչները մասամբ կորցնում են խոնավությունը կլանելու ունակությունը:

Գուլպաները պետք է առանձին լվանալ: Գուլպաները պետք է լվանալ առանձին կամ հատուկ ցանցի մեջ: Վերմակներն ու բարձերը կրկին լվացում:

Հիմնական` լվացքի փոշով լվացումից հետո, խորհուրդ է տրվում նորից լվանալ դրանք, բայց պարզապես ջրով, առանց լվացող միջոցների: Դա արվում է, որպեսզի գոնե մասամբ հեռացվի լվացող միջոցների հոտը, որպեսզի դրանք կոշտ չլինեն:

Լողազգեստը խորհուրդ չի տրվում լվանալ լվացքի մեքենայով: Էլաստենի գործվածքներից հագուստները պետք է լվանալ ձեռքով գոլ ջրի մեջ: Տաբատի, կիսաշրջազգեստի շղթան պետք է փակվի և ամրացվի, այլապես կարող է կառչել այլ հագուստներից և վնասել դրանք:

Հարկ չկա ավելի շատ փոշի լցնել, հակառակ դեպքում, դուք ստիպված կլինեք մեկ անգամ ևս լվանալ, որպեսզի լվացքի փոշի չմնա հագուստի մեջ: Նախքան լվանալը պետք է տեսակավորել հագուստը ըստ գործվածքի, գույնի ու տեսակի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfoն

Закрыть меню