Սիրուշոյի հմայիչ լուսանկար` երկարաճիտ կոշիկներով. ՖՈՏՈ

Սիրուշոյի հմայիչ լուսանկար` երկարաճիտ կոշիկներով. ՖՈՏՈ

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է գրասենյակում։

Նա սեւ տաբատ է ընտրել, բաց գույնի բլուզ եւ երկարաճիտ կոշիկներ։ Հմայիչ երգչուհին արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ թեւնոցներ։ «Վերադարձ գրասենյակ»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ սիրված երգչուհին իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել, որում ներկայացել էր գեղեցիկ ընտանիքի հետ։ Տեսանյութում Սիրուշոն ամուսնու եւ որդիների հետ էր։ Ընտանիքը զբոսնում էր անձրեւային Երեւանում։ Ընտանեկան հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Անձրեւային Երեւան»։

Աղբյուր

Закрыть меню