BBC-ի սադրիչ նյութը պատվիրել է Ալիևի կինը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

BBC-ի սադրիչ նյութը պատվիրել է Ալիևի կինը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Հիշեցենք, որ ժամեր առաջ հրապարակվեցին ԲԲՍ-ի ռուսական վարկածի գործակալության այն նյութը, որտեղ նրանք իբրև թե մեծ ու սենսացիոն բացահայտումներ են արել Մարտի 1-ի հետ կապված․․․

Իրականում այդ բոլոր <<բացահայտումները>> շատ վաղուց հայտնի էին և նորություն չէին։ Բացի այդ ինչ է ստացվում․ Որ տարուց ավել մեր պատկան մարմինները չեն կարողնում ամբողջությամբ բացահայտել այդ գործը, իսկ BBC-ի մոտ այդ ստացվում է․․․

Քիչ առաջ նոր տեղեկություններ հայտնվեցին, որ այդ նյութը պատվիրված է եղել Իլհամ Ալիևի կնոջ կողմից, ով սերտ հարաբերությունների մեջ է այդ գործակալության տնօրինության հետ․․․

Պարզվում է, որ Ալիևներին ամենևին դուր չի եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Արցախում ունեցած ելույթը, ինչի հռտևանքով նրանք փորձել են հերթական անգամ սեպ խրել ու Արցախի հայերին, որպես մարդասպաններ ներկայացնել․․․

Իհարկե մեր որոշ գրանտակեր լրատվականներ, , առիթը բաց չթողեցին սկանդալային ու սենսացիոն վերնագրերով հրապարակել այդ նյութը՝ թիրախաորելով հենց Արցախը․․․

Ու այստեղ է, որ դժվար է լինում տարանջատել թե ով է առավել վտանգավոր՝ արտաքին, թե ներքին թշնամին

Այս առիթով շատ ճիշտ ու դիպուկ մեկնաբանություն է տվել Հակոբ Բադալյանը։ Քաղաքական մեկնաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսական ԲիԲիՍի-ն ծավալուն նյութ ա հրապարակում Մարտի 1-ի մասին, էն մասին, որ գնդակահարությունները ղեկավարել ա Արցախի ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանը, արցախյան հատուկ ջոկատով․․․

Սա քննությանը հայտնի, հայկական մամուլում շրջանառված դրվագներ են, որ Կարապետյանին հարցաքննել են էդ դրվագով, որ եղել են տարբեր ցուցմունքներ և այլն․․․

Ու հիմա էս ամեն ինչը «կոնսպեկտավորվում» ա ռուսական ԲիԲիՍի-ով, «նոր սենսացիայի» տոնայնությամբ: Հարց ա առաջանում, թե ինչո՞ւ, և ինչո՞ւ հենց հիմա՝ օգոստոսի 5-ին, Փաշինյանի արցախյան ելույթից հետո․․․

Ո՞ւմ էր պետք էս պահին էդ «սենսացիան», որն իմ կարծիքով հեչ հայաստանյան ներքին իրավիճակի շահից չի բխում․․․

Որովհետև, եթե կա հանցագործություն, ապա դրա պատասխանները պետք ա տրվեն հայկական դատարանում, ոչ թե տարաբնույթ «սենսացիաներ» ծնեն օտար մամուլում»:

Закрыть меню